Возвращение фолк группы “Звартноц” из Иерусалима

<<Զվարթնոցի վերադարձը Երուսաղեմից>>

unnamed

Օրերս տեղի ունեցավ <<Զվարթնոց>> հայ երգի մենակատարների խմբի համերգը

Իսրայելում : Խումբը <<Պատարագը բեմից> >ծրագրով  հանդես եկավ Իսրայելի չորս քաղաքներում՝ Երուսաղեմ , Փեթահ Թիքվա , Բեթղեհէմ, Հայ Ֆա:

10987357_785533621532249_5648753057624719444_n

Ծրագրի նպատակն է  ցեղասպանության 100ամյակին ընդառաջ համերգներով հանդես գալ 100 քաղաքներում,աղոթքով միանալ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

11047117_1045094715506606_317072807_n

Համերգներն անցել են աննկարագրելի ջերմ մթնոլորտում,լեփ լեցուն դահլիճներով՝ հոտնկայս ծափերի ուղեկցությամբ : Համերգներին ներկա էին նշված քաղաքների քաղաքապետեր,հոգևորականներ,սրբազան այրեր:Հանդիսատեսի շարքում էին նաև այլ ազգի ներկայացուցիչներ ,որոնք նույնպես աղոթում էին հայոց  ցեղասպանության զոհերի հիշատակի համար:

Բեմից հնչում էր հայ հոգևոր, դասական,կոմիտասյան,հայրենասիրական,ժողովրդական,աշուղական  անարատ երգ ու երաժշտություն ,որոնք հանդիսատեսի մոտ առաջացնում էին հուզմունք,թախիծ,կարոտ ,սեր  :

11040802_1045094632173281_1051394021_n

Հարկ է նշել ,որ խումբը  2013 թվականին Բուլղարիայում կայացած համաշխարհային ֆոլկլորային երրորդ փառատոնում արժանացել է համաշխարհային  չեմպիոնատի կոչման և մի շարք այլ դիպլոմների:

10957743_590055841094293_6426535041331699686_n

Խումբը ձևավորվել է <<Զվարթնոց Վարծննդի >> հիմնադրամի կազմակերպած  (հիմնադիր Սուսաննա Բաղդասարյան) հայ երգի  մրցույթ-փառատոնի արդյունքում և խմբի բոլոր անդամները ՀՀ մարզերից են:

<<Զվարթնոց>> հայ երգի  խումբը հանդես է եկել ՀՀ գրեթե բոլոր մարզերում :

Խումբը Երուսաղեմից վերադարձել է մեծ տպավորություններով :

10009277_10204803871668915_8255840742902368050_n

10362573_667922986649448_2375049396604666828_n10562929_790077351077876_2351986526662618014_n

10301293_790071921078419_6434213344413139511_n

10420162_668394999935580_1770448641254121715_n

IMG_9579 - копия

Նրանք երգի միջոցով աշխարհին ապացուցում են,որ հայ ժողովուրդն անկոտրուն է :

Բանականություն,թե զգացմունք

Изображение

 

Ինչպես նրբանկատությունը,այնպես էլ բանականությունը մարդու բարձրագույն արժանիքներից մեկն է: Իմաստությունը բանականության լույսն է: Մարդը մարդ է մնում իր էության, դատողության շնորհիվ: Իմ կարծիքով բանականությունն էլ զգացմունքի լուսավորողն է: Բանականությունը երբեք չի սխալվում և պետք է ապավինել և վստահել նրան: Զգացմունքը կարող է իրեն թույլ տալ խենթություններ, սակայն բանականությունը կարող է իշխել և սանձահարել նրան: 

Изображение

 

: Բանականությունն ունի միտք և մտքի վերլուծություն, այն բնության մեծագույն պարգևն է մարդուն, նրա շնորհիվ է, որ մարդը կարողանում է ճանաչել ինքն իրեն, իրարժանիքները, տաղանդներն ու թուլությունները և օգնում է մտածելու, գիտակցելու իր առավելություններն ու թերությունները:Օգնում է բացահայտելու իր ներքին պոտենցիալը՝ ճիշտ ուղղորդելու և արդյունավետ կերպով տնօրինելու իր արժանիքները: 

Изображение

Բանականությունն է թելադրում և կառավարում բոլոր գործողությունները: Բանականությունը կյանքի հետ գաղափարների ներդաշնակություն է: Յուրաքանչյուր անհատի ուժն ու հզորությունը իր առողջ բանականության մեջ է: Չնայած բանականությունը սնվում է զգացմունքից, սակայն այդ նույն զգացմունքին թելադրողն ու կառավարողը … ինքն է:Изображение

Թբիլիսին սպասում է ինձ…

Изображение

Նախորդ ուղևորությունը Թբիլիսի հետաքրքիր և տպավորիչ անցավ : Իմ մեջ անմոռաց են երջանիկ պահերով լի հիշարժան օրերը:

Մեծ անհամբերությամբ եմ սպասում կրկիմն այցելելու այդ հինավուրց ու գեղեցիկ քաղաքը,քայլելու նրա նեղ փողոցներով,նորից տեսնելու՝փայտյա նաղշազարդ պատշգամբներով երկհարկանի բնակելի տները,աշնանային գույներով զարդարված <<Թբիլիսյան >>այգիներն ու պուրակները,հանդիպելու մեզ հյուրընկալող երեխաներին

և նրանց ընտանիքի անդամներին:

Изображение

ИзображениеИзображениеИзображение

Изображение

Կարծում եմ՝ նույն անհամբերությամբ ինձ սպասում է նաև Թբիլիսին:

Изображение

Մարդը և բնությունը. բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ

Изображение

 

Բնությունը, նույն, ինքը տիեզերքն է,  իր բոլոր բազմաբնույթ դրսևորումներով: Բնության մեջ ամեն բան սերտորեն կապված են միմիանց: Բնության մի մասնիկն է նաև մարդը, ով նույնպես կապված է շրջակա միջավայրում ապրող բոլոր օրգանիզմների, ինչպես նաև օդի , ջրի, հողի հետ: Փաստորեն բնւթյունը և մարդը գտնվում են մշտապես փոխադարձ կապի մեջ:  Իհարկե բնությունն ու մարդը բարեկամն են: Բնությունը մարդուն տալիս է այն ամենը, ինչը անհրաժեշտ է մարդուն ապրելու համար , իսկ մարդն էլ իր հերթին պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահի բնությանը, քանի որ բնության պահպանումը, հենց՝  մարդու պահպանումն է, նրա հետագա կյանքի ,ապագայի համար:Կար ժամանակ երբ, մարդը չիմանալով բնության  օրենքները, չիմանալով բնության մեջ բնական հավասարակշռության անհրաժեշտության մասին, անխնա ոչնչացնում էր բոլոր գիշատիչ կենդանիներին՝ գայլերին, աղվեսներին… որոնց ոչնչացումը և բացակայումը մեծ վնաս հասցրեց գյուղատնտեսությանը: Մարդը պետք է գիտակցի , որ վնասելով բնությանը, վնասւմ է ինքն իրեն:  Բոլոր թունաքիմիկատները, աղտոտված օդը, գետերը մեծ վնաս են հասցնում  և բնությանը և առողջությանը:  Մարդը պետք է գիտակցի և  կշռադատի իր կողմից բնության ամեն մի միջամտություն:  Չէ՞  որ սխալ մոտեցումները բերում են անդառնալի կորուստների, անհետանում են  շատ կենդանիներ, հատկապես այն վայրերում, որտեղ մասսայական ծառահատումներ են  լինում: Դրանցից  խուսափելու համար, ստեղծվել են արգելանոցներ, սակայն դա դեռևս բավարար  չէ լիարժեք ապահովվելու  կենդանական և բուսական աշխարհի անվտանգությունը: Մարդը պետք է խելացի օգտագործի նաև բնության  հարստությունները՝ հողը, ջուրը, անտառները, թրչունների, գազանների, ձկների և իր՝ մարդու , սննդի պաշարները: Եթե մարդը չպահպանի բնությունը արժանվույնս, ապա բնությունը դաժանորեն կպատժի մարդուն: Նշանակում է որ մարդը լինելով բանականությամբ օժտված էակ, պետք է նպաստի բնության ներդաշնակ զարգացմանը: Տեղին է ասված՝ ուզում ես առո՞ղջ լինել… սիրիր բնությունը…                                                                                                                                                                                                                                                              

Изображение

Изображение

Изображение

Изображение

Կոմիտասի նամակները…

ИзображениеИзображение

 

Բովանդակալից, հետաքրքիր նամակներ էին, որտեղ հանճարեղ արվեստագետը՝ մեծն Կոմիտասը,այնպիսի խնդիրների մասին է խոսում, որը շատ արդիական է նաև մեր օրերում:Խնդիրներ, որնք արմատական լուծումներ են պահաջում և  այսօր շատ անորոշ է  հայ երաժշտության մաքուր  մնալու ճակատագիրը:Կոմիտասը տարիներ առաջ էր զգացել այդ վտանգը և սրտի մեծ ցավով էր խոսում դրա մասին: Բայց նա հավատում եր , որ կբացվի լույսը, կզատվեն իրարից չարն ու բարին, և հայ երաժշտությունը կմնա մաքուր,  զուլալ ու ջինջ, ինչպիսինը ՝ իր հոգին էր:
Շատ հուզիչ և տպավորիչ էր օրիրոդ Մարգարիտին  գրած տողերը <<Իմ ազնիվ հավատարիմ նվագարանս, որ հասարակ սնդուկ է, մետաղի թելով , նա անգամ ինձ հասկանում է  և ես իմ սիրտը բաց եմ  անում նրա  առաջ նա ինձ կարեկցում է, որպես ինքս կցանկանայի , նա ինձ հասկանում է, որպես ես ինքս ինձ, նա ինձ  մխիթարում է իմ սրտից բխած հեծկլտանքների արձագանքն ինձ անդրադարձնելով և ես էլի մխիթարում եմ ինձ և ասում , որ կա բնության մեջ մի ազնիվ բան ՝ գեղարվեստ ,որին ամենքը մատչելի չեն և հենց այնտեղ եմ գտնում իմ անդօրրությունն  ու հանգստությունը և զգում եմ , որ  մի վայրկյան հեռու եմ սլացել աշխարհի անօրենություններից:<<Ցավն  անցավ , սպին մնաց>>:
Կոմիտասը  շատ է գնահատում հայ երաժշտության և հայ հոգու ներդաշնակությունը և այդ առումով  թանկ է համարում իր բարեկամների բծախնդիր նկատողությունները: Նրան շատ է մտահոգում հոգու լույսը կորցրած և չարացած մարդկանց նենգությունները ,  ամեն մաքուրն ու ջինջը , պղտորելու նրանց անմաքուր մտքերը և ցանկանում է իր մաքրամաքուր երաժշտությամբ սրբել, մաքրել այդ ամենը: Ինչպիսի  խորաթափանց մտքեր և գեղեցիկ ողջույնի խոսքեր է արտահայտում նա, իր բարեկամական  նամակներում՝ ուղղված Գարեգին Խաչատրյանին , Սպիրիդոն Մելիքյանին և Նիկողայոս Տիգրանյանին Մարիա Ստամբոլցյանին: Նրանց պատմում է իր աշխատանքային գործունեության մասին,  իր գտած 198 շարական խազերի մասին , ժողովրդական, մասսամբ էլ աշուղական ձևով կազմված և ժողովրդականացված երկերի մասին:
Հետաքրքիր և ընկերական ջերմությամբ է գրում Կոմիտասը  Հովհաննես Թումանյանին  , Տիրայր Վարդապետին, Արշակ Չոպանյանին: Այդ նամակներում կա ընկերական հումոր, կա նաև տագնապ , մեծ անհանգստություն հայ եկեղեցիներում հոգևոր երաժշտության աստիճանական անկման համար:

Չասված խոսքեր…

Изображение

 

Ինչպես մարդն ունի իր բացահայտված և առեղծվածային կողմերը,այնպես էլ կյանքում մարդկանց կողմից կան ասված և չասված խոսքեր: Երբեմն հիանում կամ զղջում ենք ասված, սակայն ավելի շատ ցավում և ափսոսում ենք չասված խոսքերի համար: Ինչու՞ է այդպես …

Հաճախ զլանում ենք ասել ներողություն բառը, և դրանով կուղղենք մեր սխալը և կփրկենք բարի հարաբերությունները: Ամենից հաճախ մենք մեր մեջ խեղդում և փակ պատերի մեջ ենք պահում <<սիրում եմ>> բառը, որը թերևս մեկ ուրիշի համար կդառնա նոր կյանքի սկիզբ,երջանկության ակունք: Ինչպե՞ս հասկանալ, երբ տեսնում ենք շուրջ բոլորը տիրող անարդարությունը, անիրավությունը և լռելով չենք ասում ողջ ճշմարտությունը: Ինչպես բացատրել այն զավակների պահվածքը, որոնք շռայլում են փողն ու գեղեցիկ խոսքերը իրենց երեխաներին, բայց ափսոսում են գեթ մեկ շնորհակալական և ջերմ խոսք ասել իրենց ծնած, մեծացրած ծնողներին, ովքեր ծերանոցներում անտեսված, գիշեր-ցերեկ կարոտը սրտերում աղոթում են իրենց զավակների համար:

Ես էլ ունեմ չասված խոսքեր,և հույս ունեմ որ հետագայում կհամարձակվեմ ասել …

Արվեստը իմ պատկերացմամբ…

Изображение

Բնությունը շատ ավելի հարուստ է, քան մեր պատկերացումներն են նրա մասին: Եվ այդ հարուստ բնության մեջ կան իրականության այնպիսի գեղագիտական երևույթներ, որոնք հիմք են հանդիսանում մարդու գեղարվեստական ստեղծագործության համար:  Այսինքն արվեստը   մարդու ստեղծագործ աշխատանքի և  հոգևոր մշակույթի մի ձև է, որի օգնությամբ ճանաչում ենք իրականությունը: Իսկ իրականում արվեստի դրսևորման ձևերը շատ բազմազան են` նկարչություն, երաժշտություն, կինո, թատրոն և այլն:

Իսկական արվեստը իր մեջ կրում է մարդու հոգին հուզելու, դեպի գեղեցիկն  ու վեհը ձգտելու բանալին և այնպիսի կարևոր սկզբունքներ`  ինչպիսիք են ճշմարտությունը, բնականությունը և պարզությունը` ինչպես վճիտ աղբյուրը:

Արվեստը մեծ ուսուցիչ է, ունի հարուստ բովանդակություն և աստվածային ոգի, որը հավերժ է և անսպառ:

Օրինակ`լավ  երաժշտությունը , թափանցելով մարդու ներքնաշխարհ ,վեհացնում է այն , ինչպես նաև սփոփելով թեթևացնում է տխուր մարդու ցավն ու վիշտը  և դառնում գեղեցիկ մտքերի ու երազանքների ազդակ:

Իր հերթին էլ պարը մարդու հոգևիճակը ,զգացմունքները արտահայտում է սլացիկ ու գեղեցիկ շարժումների միջոցով …

Изображение

Իսկ նկարչությունը մեզ տեսանելի է դարձնում բնության հմայքն ու գեղեցկությունը` բացահայտելով նրա հրաշագեղ գաղտնիքները…

Изображение

Բոլոր ժամանակներում էլ արվեստը եղել և մնում է իրականության խորհրդանիշ:

Արվեստին շատ ճիշտ գնահատական է տվել գերմանացի ականավոր բանաստեղծ Վոլֆգանգ Գյոթեն.

 <<Արտահայտման յուրօրինակությունը ամեն մի արվեստի ալֆան և օմեգան է>>

Իսկ մեծն Հիպոկրատը նշում է.

<<Կյանքը կարճատև է,իսկ արվեստը`հավերժ>>

ИзображениеИзображение

Թբիլիսին իմ հիշողություններում…

Изображение

Մեր ուղևորությունը `Թբիլիսի,անցավ շատ հետաքրքիր` ինձ համար տպավորիչ և երջանիկ պահերով լի հիշարժան օրերով…

Նախքան այս ուղևորությունը  այնքան էլ շատ բան չգիտեի Թբիլիսիի,վրաց ժողովրդի,նրա մշակույթի մասին: Գիտեի միայն ,որ Վրաստանի մայրաքաղաքը Թբիլիսի անունը ստացել է վրացերեն Թբիլի բառից,որը թարգմանաբար նշանակում է քաղաքում բխող տաք աղբյուրներ,իսկ նախկինում այն կոչվել է Տփղիս:Պետք է խոստովանեմ,որ պարզապես տպավորված եմ քաղաքի գեղեցկությամբ,հատկապես `հին քաղաքով,նրա նեղ փողոցներով,փայտյա նախշազարդ փատշգամբներով երկու հարկանի բնակելի տներով:Изображение

Հին և նոր ճարտարապետական ոճով կառուցված քաղաքների միջև կա այնպիսի մի գեղեցիկ ներդաշնակություն,որոնք պատմում են վրաց ժողովրդի պատմական և հոգևոր մշակույթի մասին:

Մեր նկատմամբ ցուցաբերված ջերմ հյուրընկալությունը,ուշադրությունը գերազանցեց իմ սպասելիքները և բացահայտեց մեր դրացի ժողովրդի իրական մարդկային կերպարը:Նրանց աչքերում ես տեսա հարգանք,պարզություն և անկեղծություն…Դա դարերից եկող և դեպի դարեր գնացող  հայ և վրաց ժողովրդների բարեկամության խորհրդանիշն է:Այն ջերմ բարեկամությունը,որ ստեղծվեց մեր և հյուրընկալող երեխաների և նրանց ընտանիքների միջև անմոռանալի են .Անհամբեր սպասում եմ նրանց…

Իմ շնորհակալությունն եմ ուզւմ հայտնել <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրին,նման գեղեցիկ,ճանաչողական միջոցառումներ կազմակերպելու և մեզ մարդկային փոխհարաբերությունները ճանաչելու ու գնահատելու հնարավորություն ընձեռնելու համար…

Որքան գեղեցիկ էր Թբիլիսին…

Изображение

ИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображение

Դավիթ Մարտիաշվիլի…

Изображение

Ծնվել է 1978 թ Թբիլիսիում:

Սովորել է Գեղարվեստի դպրոցում`հատուկ օժտված երեխաների համար:Ավարտել է Թբիլիսիի նկարչական ակադեմիան:Մասնակցել է Վրաստանի տարածքում կազմակերպվող ցուցահանդեսներին:Նրա աշխատանքները իրենց տարածումն են գտել Ֆրանսիայում,Ամերիկայում,Անգլիայում,Իսպանիայում,Իտալիայում,Մեքսիկաում,Ռուսաստանեւմ և ՈՒկրաինայում:

Իրեն դասում  է նկարիչների երրորդ սերնդին:

Նկարիչն աշխատում է  վրացական պարզ և վառ երանգներով:

Նկարիչը ժպիտով խոստովանեց .<<Իմ նկարները պետք է  առաջացնեն  մշտական տոնի զգացողություն բոլոր նրանց համար ովքեր ձեռք են բերում դրանք:Նրանք պարտավոր են  բարձրացնել տրամադրությունը ,քանի որ  ունեն հոգևոր լավատեսություն:

Изображение

ИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображение